Խաչանովն ու Ռուբլևը Լոս Անջելեսում բարեգործական հանդիպում են անցկացրել՝ ի պաշտպանություն արցախցիների

17 Մարտի 2024, 18:10

Սպորտ

Թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլևը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար։

Մարզիկները ընկերական հանդիպում են անցկացրել ՀԲԸՄ Գլենդելի Արարատ թենիսի ակումբում, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 6:3, 4:6, 10:8 հաշվով։ Խաղի վերջում հավաքվել էր $100 հազարից ավելի։