Խաչանովը դուրս է եկել ATP 250 զուգախաղի մրցաշարի եզրափակիչ

11 Հունվարի 2026, 14:25

Սպորտ

Հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու նրա զուգընկեր Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգում ընթացող ATP 250 զուգախաղի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել են կիսաեզրափակչի փուլը և կպայքարեն տիտղոսի համար:

Եզրափակիչ դուրս գալու համար պայքարում Խաչանովն ու Ռուբլյովը համառ պայքարում հաղթել են Սթիվենս / Կիրկով դուետին: Հանդիպումը լարված է անցել և հասել չեմպիոնական թայ-բրեյքի, որտեղ Խաչանովն իր թիմակցի հետ ավելի ուժեղ է գտնվել — 7:5, 3:6, 10:8.

Եզրափակիչ մենամարտը կկայանա հունվարի 11-ին: Խաչանովի և Ռուբլյովի մրցակիցները կլինեն իտալական Լորենցո Սոնեգո / Լորենցո Մուզետի զույգը: