Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերս»-ի 1/8 եզրափակիչ՝ հաղթելով Ջենսոն Բրուքսբիին

14 Օգոստոսի 2025, 00:05

Սպորտ

Ցինցինատիում (ԱՄՆ) կայացել է «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանի հանդիպումը, որում միմյանց հետ մրցել են աշխարհի 12-րդ ռակետ, հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և ATP վարկանիշում 101-րդ տեղը զբաղեցնող ամերիկացի Ջենսոն Բրուքսբին:

Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:3 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 25 րոպե։

Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնող Ալեքսանդր Զվերևի և 31-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի միջև հանդիպման հաղթողը։

Հիմա եթերում