Խաչանովը դուրս է եկել երրորդ փուլ. Փարիզի մրցաշար

01 Նոյեմբերի 2023, 10:21

Սպորտ

Թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Մասթերսի երրորդ շրջան։

Աշխարհի 15-րդ ռակետ Խաչանովը 1/16 եզրափակչի փուլում հանդիպել է սերբ Լասլո Դյերեի հետ, որ ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Մրցակիցների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե և ավարտվել Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 7:5:

Երրորդ տուրում Կարենը կխաղա Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան) – Կարլոս Ալկարաս (Իսպանիա) խաղի հաղթողի հետ։