Խաչանովը դուրս է եկել Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակիչ

08 Փետրվարի 2024, 18:05

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը, հաղթանակ է տարել Մարսելում (Ֆրանսիա) կայացած ATP-250 կարգի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում:

championat.com-ի փոխանցմամբ՝ հայ մարզիկի մրցակիցն էր իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը (աշխարհի 102-րդ ռակետ): Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի: Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե, խաղի ընթացքում նա կատարել է 14 էյս և թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ: Խաչանովի մրցակիցը 2 կրկնակի սխալ է թույլ տվել։

Քառորդ եզրափակչում Խաչանովը կխաղա Ֆելիքս Օժե-Ալյասիմի (Կանադա) և չինացի թենիսիստ Չժան Չժիչժենի (Չինաստան) հանդիպման հաղթողի հետ: Խաղը կկայանա փետրվարի 8-ին:

Հիմա եթերում