Խաչանովը դուրս է եկել Ղազախստանի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ

17 Հոկտեմբերի 2024, 16:05

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ալմաթիում (Ղազախստան) ATP 250 մրցաշարի երկրորդ շրջանի խաղում հաղթել է ֆին Օտտո Վիրտանենին:

Մոտ մեկուկես ժամ տևած խաղում Խաչանովը երկու սեթում հաղթել է 7:6, 7:6 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 36 րոպե։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում նա կմրցի ղազախստանցի Բեյբիտ Ժուկաևի հետ։

Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ԱԹՖ) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 26-րդ տեղը: Թենիսիստը չորս անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում։ Նա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Հիմա եթերում