Խաչանովը դուրս եկավ Australian Open-ի 4-րդ շրջան
19 Հունվարի 2024, 12:46
Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մելբուրնում անցկացվող Australian Open 2024-ի չորրորդ շրջան։
Երրորդ տուրում Խաչանովը 6:4, 7:6 (7:4), 4:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է աշխարհի 75-րդ ռակետ չեխ Տոմաշ Մաչաչին: Հանդիպումը տևել է 3 ժամ 12 րոպե։
Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ։
Australian Open-ի առաջնությունը Մելբուրնում անցկացվում է հունվարի 14-ից 27-ը։