Խաչանովը հաղթեց և դուրս եկավ երրորդ շրջան
01 Հունիսի 2023, 01:00
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 3-րդ շրջան, հայտնում է ArmSport.am-ը։
ATP վարկանիշի 11-րդ ռակետը 2-րդ տուրում 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթել է մոլդովացի Ռադու Ալբոտին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 19 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Տանասի Կոկինակիսը, ով հաղթել է Ստանիսլաս Վավրինկային։
Ռոլան Գարոս 2023. Փարիզ, 2-րդ փուլ
Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Ռադու Ալբոտ (Մոլդովա) – 6:3, 6:4, 6:2.