Խաչանովը հաղթեց Լեստյենին և դուրս եկավ երկրորդ շրջան
29 Մայիսի 2023, 01:00
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ տարավ Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկում, գրում է ArmSport.am-ը։
Ռոլան Գարոսի 1-ին տուրում աշխարհի 11-րդ ռակետ Խաչանովի մրցակիցն էր ֆրանսիացի Կոնստան Լեստյենը։ Առաջին երկու սեթերում Խաչանովը պարտվել է 3:6, 1:6 հաշվով, սակայն վերջին երեք սեթերում ավելի ուժեղ է գտնվել՝ 6:2, 6:1, 6:3:
«Ռոլան Գարոսի» հաջորդ տուրում Խաչանովը կխաղա մոլդովացի Ռադու Ալբոտի հետ։
Ֆրանսիայի բաց առաջնություն
1-ին շրջան
Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Կոնստան Լեստյեն (Ֆրանսիա) – 3:6, 1:6, 6:2, 6:1, 6:3։