Խաչանովը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում
14 Հունվարի 2025, 17:30
Հայազգի ռուս թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-2025-ի երկրորդ շրջան: Այս մասին գրում է «Советский спорт»-ը:
Վարկանիշային աղյուսակի 75-րդ հորիզոնականը զբաղեցնող ֆրանսիացի մարզիկ Ադրիան Մանարինոյի հետ դիմակայությունում Խաչանովը 3 սեթում վստահ հաղթանակ է տարել 7:6, 6:3, 6:3 հաշիվներով:
Հաջորդ շրջանում Խաչանովը պայքարի մեջ կմտնի կանադացի Գաբրիել Դիալոյի և իտալացի Լուկա Նարդիի հանդիպման հաղթողի հետ: