Խաչանովը հաղթել է Ռուուդին և դուրս եկել Տորոնտոյի «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ
03 Օգոստոսի 2025, 11:30
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի (Կանադա) «Մասթերս» կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Խաչանովը չորրորդ շրջանում 6:4, 7:5 հաշվով հաղթել է աշխարհի 13‑րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին: Հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։
Քառորդ եզրափակչում 29-ամյա թենիսիստը կմրցի ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ (26):