Խաչանովը հնարավոր է մասնակցի Օլիմպիական Խաղերին

14 Հունիսի 2024, 17:11

Սպորտ

Առաջիկա ամառային օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն Փարիզում (Ֆրանսիա), կմասնակցեն Ռուսաստանը ներկայացնող ութ թենիսիստներ։ Նրանց թույլ են տվել չեզոք կարգավիճակով մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Հայտում ներառված են նրանց անունները, ովքեր ATP/WTA վարկանիշային աղյուսակում ունեն ամենաբարձր դիրքերը։ Ըստ վարկանիշի՝ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին պետք է մեկնեն Դանիիլ Մեդվեդևը, Անդրեյ Ռուբլևը, Կարեն Խաչանովը և Ռոման Սաֆիուլինը, թենիսիստուհիներից՝ Միրա Անդրեևան, Դարիա Կասատկինան, Լյուդմիլա Սամսոնովան և Եկատերինա Ալեքսանդրովան։

Այսպիսով, մրցաշարին պետք է մասնակցի նաև Կարեն Խաչանովը, որը Ռուսաստանը ներկայացնող թենիսիստների շրջանում երրորդն է վարկանիշով։ Խաչանովը Տոկիոյի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է։

Հիմա եթերում