Խաչանովը Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակչի ֆավորիտն է. Օլխովսկի

10 Փետրվարի 2024, 10:07

Սպորտ

«Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերի հաղթող Անդրեյ Օլխովսկին գնահատել է հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի շանսերը Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակչում չինացի Չժան Ժիժենի դեմ խաղում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարենը հիանալի խաղաց առաջին խաղում, նա շատ վստահ հաղթեց Ռոբերտո Բաուտիստա Ագուտին: Հիմա Կարենը հզոր է խաղում և շատ լավ է մատուցում, բայց հանգստանալ չի կարելի։ Հավանաբար քառորդ եզրափակչում այլ մրցակից էր սպասվում, և Խաչանովը ֆավորիտ կլինի, բայց հիմա գրեթե չկան թույլ մրցակիցներ, բոլորը կարողանում են խաղալ, այդ պատճառով ստիպված ենք պայքարել սկզբից մինչև վերջ», — ասել է Օլխովսկին:

Նշենք, որ Խաչանով-Ժիժեն հանդիպումը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 9-ին։