Խաչանովը մեկ հորիզոնականով բարձրացել է ATP վարկանիշում

21 Հուլիսի 2025, 11:08

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովը Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 16-րդ հորիզոնական: Այս մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական կայքը:

Խաչանովը նախորդ շաբաթ չի խաղացել՝ հանգստանալով Ուիմբլդոնի մրցաշարից հետո, որտեղ նա հասել էր քառորդ եզրափակիչ։ Թենիսիստին հաջողվել է բարձրանալ ֆրանսիացի Արթուր Ֆիլսի անկման հաշվին, ով չի պաշտպանել Համբուրգի (ATP 500) նախորդ տարվա չեմպիոնի տիտղոսը և կորցրել է 500 վարկանիշային միավոր։

Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սինները, երկրորդը՝ իսպանացի Կառլոս Ալկարասը, երրորդը՝ գերմանացի Ալեքսանդր Զվերևը։