Խաչանովը պահպանել է Ռուսաստանի առաջին ռակետի կոչումը

24 Օգոստոսի 2025, 19:00

Սպորտ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է մենախաղի թարմացված վարկանիշային աղյուսակը ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ։ Այս մասին գրում է sport24․ru-ն։

Ռուսաստանի առաջին ռակետը շարունակում է մնալ ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

ATP-ի վարկանիշի առաջատարը մնում է իտալացի Յանիկ Սինները։ Երկրորդ հորիզոնականում իսպանացի Կառլոս Ալկարասն է, երրորդում՝ գերմանացի Ալեքսանդր Զվերևը:

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը կանցկացվի ԱՄՆ-ի բաց առաջնությունը (US Open)՝ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշրջանի վերջին մրցաշարը: