Խաչանովը շնորհավորել է Մխիթարյանին Իտալիայի չեմպիոնությունը նվաճելու համար

25 Ապրիլի 2024, 19:30

Սպորտ

Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շնորհավորել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին «Ինտեր»-ի հետ Իտալիայի չեմպիոնությունը նվաճելու համար։

«Շնորհավորում եմ, Հենրիխ ջան, առաջնությունում չեմպիոնության առթիվ։ Շատ ուրախ ու հպարտ եմ»,- «Ինստագրամ»-ի սթորի բաժնում գրել է Խաչանովը՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը։

Հայ ֆուտբոլիստը կիսվել է սթորիով ու գրել․ «Շնորհակալ եմ, եղբայր»։
Նշենք, որ ապրիլի 22-ին «Ինտեր»-ը 2-1 հաշվով հաղթել է «Միլան»-ին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն:

«Ինտեր»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և դարձել առաջին հայ ֆուտբոլիստը, ով վաստակել է Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը:
Բացի այդ, դա «Ինտեր»-ի 20-րդ չեմպիոնությունն է պատմության մեջ, ինչն ակումբին թույլ կտա լրացուցիչ երկրորդ աստղ ստանալ։