Խաչատուր Իսկանդարյան. Հին Երևանն իր աշխատանքներում գովերգած քանդակագործը

12 Հունվարի 2025, 22:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունվարի 13-ը հայտնի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան օրն է:

Խաչատուր Իսկանդարյանը հայտնի է հատկապես հին երևանյան կոլորիտային տեսարանները պատկերող բրոնզաձույլ մանրաքանդակներով ու պատկերներով: Նկարչի աշխատանքները ոչ միայն խորը իմաստ ու գեղագիտական գրավչություն ունեն, այլև պարունակում են ազգագրական տեղեկություններ: Այս շարքի հայտնի գործերից են «Մինուտչիկ Ալեքսանը», «Ծաղկավաճառը», «Թութ են թափ տալիս», «Երվանդի ֆայտոնը»:

Իսկանդարյանի շուրջ 20 մոնումենտալ քանդակներ տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում Արմեն Տիգրանյանի և Ավետիք Իսկահակյանի արձանները Գյումրիում, Վիկտոր Համբարձումյանի արձանը Վարդենիսում, հայ տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտի գրանիտե հուշարձանը` Երևանում:

Իսկանդարյանի գեղանկարչության և գրաֆիկայի մեջ շատ վառ արտահայտված է բնապատկերային ժանրը։ Քանդակագործի խեցեգործական բազմաթիվ գործերից առանձնանում են Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հիման վրա ստեղծված ստեղծագործությունները, ինչպես նաև «Հին Ուզբեկստանին» նվիրված շարքը:

Խաչատուր Իսկադարյանը կյանքից հեռացել է 2015 թվականի մարտի 29-ին: