Խաչատուր Իսկանդարյանի շուրջ 50 քանդակ, գեղանկար կցուցադրվի

31 Մայիսի 2023, 10:30

Մշակույթ

Այսօր ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան — 100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ցուցահանդեսն ընդգրկում է շուրջ 50 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար:

«Հուշեր հին Երևանից» շարքով վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը՝ քաղաքի փողոցները, շուկան, կրպակները, արհեստավորներին և նրանց աշխատանքը: