«Խաչատրյանի աշակերտները». Արամ Խաչատրյանի և նրա սաների մասին ֆիլմ է նկարահանվում

03 Հունիսի 2023, 19:25

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանում դաշնային ալիքներից մեկը վավերագրական ֆիլմ է նկարահանում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Այս մասին հայտարարել է կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված փառատոնի գլխավոր պրոդյուսեր Օլգա Գեբգարտը։

««Խաչատուրյանի աշակերտները» վավերագրական ֆիլմ ենք նկարահանում։ Սա շատ կարևոր աշխատանք է մեզ համար։ Մենք հիմա փորձում ենք հավաքել բոլոր ուսանողներին, հարցազրույց վերցնել նրանցից։ Ալեքսեյ Լվովիչը [Ռիբնիկովը] մեզ մանրամասն հարցազրույց տվեց իր ուսուցչի մասին», — ասել է նա:

Ֆիլմում նկարահանվել են նաև կոմպոզիտորներ Գեորգի Պելեցիսը, Կիրիլ Վոլկովը։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Գեբգարտը բացատրել է, որ ֆիլմը կցուցադրվի աշնանը՝ հեռուստատեսությամբ։