Խաչվերացի տոնը՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկարներ

18 Սեպտեմբերի 2023, 18:57

Հայեր

Սեպտեմբերի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Խաչվերացի տոնը` Սուրբ Խաչին նվիրված 4 տոներից գլխավորը և Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը:

«Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եվ գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Քրիստոսի այս խոսքերը մեզ ուսուցանում են, որ քրիստոնյա լինել նշանակում է` ձերբազատվել եսակենտրոն կյանքից:

Արցախի թեմից հայտնում են, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչը արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցն է եղել, որ, շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ ու ներկայացնելով խաչի խորհուրդը Քրիստոնեությունից ներս, շեշտել է.

«Քրիստոնյայի հաղթական զենքը խաչն է»: