Խանչալյանի և Կանդելակիի ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ռուսական կինոթատրոններում
09 Ապրիլի 2025, 16:45

Պրոդյուսերներ Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի «Батя 2. Дед» ֆիլմի շարունակությունը իսկական ֆուրոր է առաջացրել ռուսական կինոթատրոններում: Նշվում է, որ հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 545 մլն ռուբլի՝ գերազանցելով առաջին ֆիլմի արդյունքները (508 մլն)։
Ռեժիսորը Իլյա Ուչիտելն է։ Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Վդովիչենկովը, Եվգենի Ցիգանովը, Ստաս Ստարովոյտովը, Նադեժդա Միխալկովան և այլք։
«Батя 2. Дед»-ի պրեմիերան կինոթատրոններում կայացել է 2025 թվականի ապրիլի 3-ին։