Խանդո գյուղում կատարվել է խաչի օրհնության կարգ
31 Հունվարի 2024, 09:35
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում հադիսավորությամբ կատարվել է խաչի օրհնության կարգ։ Օրհնության կարգը կատարել է Արագվայի հովվության հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թադեոս քհն․ Տեր-Մկրտչյանը։
Խանդո գյուղի «Շահումյան» կոչվող մուտքի մոտ դեռ 2020 թվականին հայկական ծաղկած խաչ էր տեղադրվել, գյուղում բնակվող և ռուսաստանաբնակ երիտասարդների նախաձեռնությամբ, իրենց իսկ ձեռքերով պատրաստված։
jnews.ge-ի փոխանցմամբ՝ Խաչի բարձրությունը 7-9 մետր է։ Իսկ այս տարի նրանք որոշել են խաչի օրհնության կարգ անցկացնել։