Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ն օգոստոսի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի

15 Օգոստոսի 2023, 10:06

Քաղաքականություն

Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորեքշաբթի օրը, օգոստոսի 16-ին, ԱՄՆ ժամանակով` ժ. 15:00-ին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։

Հիմա եթերում