Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են. Պեսկով

04 Հոկտեմբերի 2023, 15:31

Քաղաքականություն

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս մեկնաբանել է Արցախում Բաքվի վերջին ագրեսիայից առաջ Արցախի խնդրով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հանդիպման վերաբերյալ հրապարակմանը:

Մոսկվան կապ հաստատեց Արևմուտքի ներկայացուցիչների հետ Ղարաբաղում իրավիճակի սրումից անմիջապես առաջ, սակայն դրանք այն բանակցությունները չէին, որոնց մասին գրում էր Politico-ն: «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է նա:

«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան շատ անճշտություններ, շատ սխալներ: Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են, դրանք, բնականաբար, եղել են, բայց սրանք այն բանակցությունները չեն, որ այնտեղ գրված են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Չորեքշաբթի Politico-ն հոդված է հրապարակել այն մասին, թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպել են՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը։

Ըստ թերթի, ԱՄՆ-ը ներկայացնում էր Կովկասի բանակցությունների գծով Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:

Հիմա եթերում