Ղարաբաղի վերաբերյալ «ջենտլմենական» համաձայնություն էր ձեռք բերվել, բայց Պրահայի հայտարարությունն ամեն ինչի վրա խազ քաշեց. Լավրով

21 Մայիսի 2025, 13:56

Քաղաքականություն

2020 թ. եռակողմ փաստաթղթում «ջենտլմենական» համաձայնություն է ձեռք բերվել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, սակայն Պրահայում արված հայտարարությունն ամեն ինչի վրա խազ քաշեց։ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ բավականին անսպասելի էր Պրահայի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվել են, որ հարցը լուծվելու է Ալմա-Աթայի հռչակագրով, և Ղարաբաղը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:

«2020 թ. նոյեմբերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների թեժ պահին, երբ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ բառացիորեն գիշերը խմբագրեցին հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար դուրս մնաց փակագծերից։ Դա այնպիսի «ջենտլմենական» պայմանավորվածություն էր, որ Ղարաբաղի կարգավիճակը ենթակա է կողմերի միջև հետագա համաձայնեցման։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ…»,-ասել է Լավրովը։

Հիմա եթերում