Ղարաբաղում ցանկացած էսկալացիայի հետևում Էրդողանի ստվերն է. Նադանա Ֆրիդրիխսոն
16 Սեպտեմբերի 2023, 00:16
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ Նադանա Ֆրիդրիխսոնն ընդգծել է, որ Էրդողանին այժմ պետք է «թուրը թափ տալ» , քանի որ հանրապետության ներսում իր համար ոչ այնքան հաճելի՝ բարդ գործընթացներ են տեղի ունենում։
«Ցավոք, Ռուսաստանը չի ցանկանում որևէ ակտիվ գործողություններ ձեռնարկել, քանի դեռ որևէ «կազուս բելի» տեղի չի ունեցել։ Բայց ես մտավախություն ունեմ, որ դա կարող է տեղի ունենալ ինչպես ներքաղաքական առճակատման, այնպես էլ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակում։ Կամ Ղարաբաղի շուրջ սրացում կլինի, և այդ ժամանակ, Մոսկվան մեծ հարցեր կունենա Էրդողանին, նույնիսկ ոչ թե Բաքվին, այլ կոնկրետ Էրդողանին ուղղված. «Ի՞նչ է կատարվում։ Ներողություն ենք խնդրում, իսկ հիմա դա ի՞նչ էր» ։
Նադանա Ֆրիդրիխսոնի կարծիքով՝ Ղարաբաղում այս կամ այն ձևով ցանկացած սրացման հետևում Էրդողանի ստվերն է։ Հետո կարելի է վիճել, թե քանի տոկոսով է իրավիճակը կախված Էրդողանից՝ 100, 70, թե՞ 20, բայց նա անպայման այնտեղ կլինի։ Էրդողանն այժմ «թուրը թափ տալու» հստակ ցանկություն ունի, դա նրան պետք է, քանի որ հանրապետության ներսում իր համար ոչ այնքան հաճելի՝ բարդ գործընթացներ են տեղի ունենում։
«Թուրքական ընդդիմությունը կրկին մկանային զանգված է հավաքում և շարունակում է քննադատել նրան։ Քեմալականները, ընդհանուր առմամբ, բարձրաձայնում են, իսկ առանձին ներկայացուցիչներ սկսեցին քննադատել թուրքական բանակը։ Սա, ընդհանուր առմամբ, ցավոտ թեմա է, և պարզ է, որ Էրդողանին փոքրիկ հաղթական էսկալացիա է պետք։ Եվ այն բանից հետո, երբ խնդիրներ առաջացան գազային հանգույցի հետ, հայտնվեց Էրդողանի՝ իր «թուրը թափահարելու» ցանկության հետ կապված մի ակնարկ, և դա կամ Ղարաբաղն էր, կամ Հյուսիսային Սիրիան: Բայց հիմա Մոսկվայում ո՛չ սիրիական, ո՛չ էլ Էրդողանի կողմից իրականացվող ղարաբաղյան գործընթացը պետք չէ, ոչ էլ Իրանին` մեր մարտավարական, ոչ դաշնակիցին, և ես դա պնդում եմ։ Հետևաբար, հակամարտություն կարող է լինել, բայց այս սրման հետևում, ամեն դեպքում, Էրդողանի ստվերն է լինելու»,- եզրափակել է Ֆրիդրիխսոնը։