Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէր. Պուտինը՝ խաղաղապահների մանդատի մասին

13 Հոկտեմբերի 2023, 18:03

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե որն է եղել ռուս խաղաղապահների դերն Արցախում.

«Ղարաբաղում մեր խաղաղապահների մանդատը սահմանափակված էր միայն հրադադարի ռեժիմի մշտադիտարկմամբ»,- ասել է Պուտինը:

«Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէր եւ խնդրի էությունը դրանում էր, իսկ երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն, անկասկած, արդեն գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում եւ հիմա, ուղիղ ասենք՝ հատկապես հայ բնակչության այդ ծանր ելքից հետո, այդ ամենը արմատապես փոխվեց »,-շեշտել է ՌԴ նախագահը

Հիմա եթերում