Ղարաբաղում տեղի ունեցածի համար Ռուսաստանին մեղավոր դարձնելը ծուռ հայելիների ինչ-որ թագավորություն է. Վալդեմար Գերդտ

03 Հոկտեմբերի 2023, 18:20

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Բունդեսթագի 19-րդ գումարման “Այլընտրանք Գերմանիայի համար” կուսակցության պատգամավոր Վալդեմար Գերդտը հայտարարել է, որ Հայաստանի սիրախաղն Արևմուտքի հետ հանգեցրել է ևս մեկ տարածքային կորստի:

«Երբ վերջին անգամ Հայաստանը սիրախաղ արեց անգլոսաքսերի հետ, նա կորցրեց Արարատը։ Այն, ինչ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին անում էր Ռուսաստանի նկատմամբ և սիրախաղ անում Արևմուտքի հետ, հանգեցրեց ևս մեկ տարածքային կորստի։ Դրանում, Հայաստանի ղեկավարությունից բացի, ոչ մեկին մեղադրել չի կարելի։ Այդ «սորոսականների» իշխանության գալու հենց սկզբից, նրանք ամեն ինչ անում էին Ռուսաստանից հեռանալու համար», — նշել է Վալդեմար Գերդտը։

Գերմանացի քաղաքական գործչի խոսքով՝ ոչ ոք, բացի ռուս զինվորից, Հայաստանի համար չի մահացել և չի մահանա:

«Ես ասել եմ և ասելու եմ, և այն ժամանակ զգուշացրել եմ, որ ոչ ոք, բացի ռուս զինվորից, Հայաստանի համար չի մահացել և չի մահանա։ Մնացած ամեն ինչ պարզապես կատակ է: Քանի որ խաղարկել են Ուկրաինան, խաղարկել և խաղարկում են նաև Հայաստանը։ Եվ զինվորները զոհվեցին, խաղաղապահները զոհվեցին։ Ասե՛ք ինձ, հանուն ինչի՞ : Այն բանի համար, որ Հայաստանի ղեկավարությունը թքե՞լ է Ռուսաստանի կողմը։ Եվ հիմա նաև Ռուսաստանին մեղավո՞ր է դարձնում դրա համար, բայց դա ծուռ հայելիների ինչ-որ թագավորություն է։ Պարզապես, ստացաք: Կամ հենց սկզբից ծրագրվել էր ևս մեկ կոնֆլիկտային գոտու ստեղծումը Ռուսաստանի շուրջ, և դրանով իսկ, զոհաբերվեցին այդքան շատ յուրային մարդկային կյանքեր և քանդվեցին հույսեր։ Ուղղակի սարսափելի է, թե ինչ են անում հիմա այն մարդիկ, ովքեր ղեկավարում են այդ երկիրը», — եզրափակել է գերմանացի քաղաքական գործիչը։