Ղարաբաղյան հակամարտության պատճառով հոլանդացի ձյուդոիստները չեն մեկնի Բաքվում կայանալիք ձյուդոյի մրցաշարին
20 Սեպտեմբերի 2023, 17:50
Հոլանդիայի հեռարձակման կորպորացիայի տվյալներով՝ հոլանդացի ձյուդոիստները «Մեծ սաղավարտի» մրցաշարին չեն մեկնի անվտանգության նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով։
Սեպտեմբերի 22-24-ը Ադրբեջանում տեղի կունենա «Մեծ սաղավարտի» մրցաշարը։
Նիդեռլանդների ձյուդոյի ասոցիացիան հայտնել է, որ որոշել է իր մարզիկներին Բաքու չուղարկել: Սպասվում էր, որ մրցաշարին ներկա կլինեն 15 հոլանդացի ձյուդոիստներ։
«Որոշումն ընդունվել է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։ Թեև Բաքուն գտնվում է էսկալացիայի վայրից 300 կմ հեռավորության վրա, սակայն պարզ չէ, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Մենք վստահ չենք՝ արդյոք մենք կարող ենք ապահով մնալ այնտեղ», — ասել է ասոցիացիայի խոսնակ Ժերուն դե Բրույնի խոսքերը: