Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

26 Մայիսի 2023, 14:30

Քաղաքականություն

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գոհ է Բաքվում ունեցած հանդիպումներից։ Այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Լավ հանդիպումներ ունեցա Բաքվում։ Քննարկվել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում, վերջին բանակցություններից հետո խաղաղ գործընթացի կարգավիճակը։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է Խավիեր Կոլոմինան։

Մինչ Բաքու մտնելը, ի դեպ, ՆԱՏՕ-ի պաշտոնյան այցելել էր Հայաստան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի հետ։

Նա եղել է նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Հիմա եթերում