Եթե Փաշինյանը շարունակի լուռ մնալ, խաղաղ անհնազանդության ակցիաներ կսկսենք․ Սրբազան
09 Մայիսի 2024, 20:14
Քանի որ Նիկոլ Փաշինյանը արհամարհել է մեզ, պետք է ստիպենք նրան հեռանալ: Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Առաջին քայլը, որ անելու ենք, լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը: Մենք կքննարկենք 3 խմբակցությունների հետ այդ գործընթացը: Եթե նա շարունակի լուռ մնալ, մենք խաղաղ անհնազանդության ակցիաներ կսկսենք»,- ասաց Սրբազանը: