Խաղաղ գործընթացի ակտիվացումը պայմանավորված է Արևմուտքի ճնշմամբ. Նիկոլայ Ստարիկով
12 Սեպտեմբերի 2024, 21:30
Ռուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին:
Փորձագետի կարծիքով՝ հիմնական վտանգը միշտ պայմանավորվածությունների կատարման ապահովումն է։
«Խաղաղ գործընթացի ակտիվացումը պայմանավորված է Արևմուտքի ճնշմամբ, որը ցանկանում է ցույց տալ իր գործունեության որոշակի արդյունքներ։ Միաժամանակ հայկական կողմից հայտարարություններ էին հնչում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի մասին նոր բանակցությունների մասին, այսինքն՝ որոշակիորեն կրկնվում է Ուկրաինայի սխեման։
Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա մեծ հավանականությամբ այն կստորագրվի, քանի որ ստորագրվել են նաև նախորդ փաստաթղթերը։ Խնդիրը փաստաթղթերում չէ, քանի որ ստորագրվել են Մինսկի համաձայնագրերը, բայց Արևմտյան կողմից ոչ ոք չի կատարել դրանք։ Ամենամեծ վտանգը միշտ էլ լինում է ստորագրված փաստաթղթերի կատարման մեջ։ Վախենում եմ, որ այստեղ էլ մենք նույն բանի առջև կկանգնենք։ Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերն այս բազմակողմ գործընթացում։ Հակամարտության երկու կողմ կա, յուրաքանչյուրն ունի իր նպատակները։ Եվ կա խաղաղություն պարտադրող արտաքին գործոն, որը փորձում է ավելի շատ պահպանել իր շահերը, այլ ոչ թե պայմանավորվող կողմերի շահերը», — ասել է Ստարիկովը։