Խաղաղ գոյություն խոստացող թուրքը հայերից և ոչ մեկին չի խնայելու․ 4 պատերազմ տեսած Լենա տատիկ

28 Հուլիսի 2023, 19:09

Հայեր

Խրամորթցի 83-ամյա Լենա տատիկին շատերն են ճանաչում՝ ոչ միայն հարազատ գյուղում: Նրա խոսք ու խրատի հիմքում էլ ոչ թե ուրիշներից լսածն է, այլ իր կյանքի փորձը: 4 պատերազմ ու սով տեսած տատիկն արդեն մոտ ութ ամիս շարունակվող բլոկադային փիլիսոփայորեն է վերաբերվում՝ էս էլ կանցնի հանց երազում: Չանցնող վտանգն այլ հարթությունում է տեսնում ու զգում: Եվ չի զլանում, էլի է զգուշացնում:

«Բոստանում ամեն ինչ ունեմ՝ պոմիդոր, վարունգ, կարտոֆիլ, լոբի… Մնում է խաղաղություն։ Դա ենք ուզում»,- ասում է նա։ 

Լենա տատիկը համոզված է՝ թշնամու հետ կողք կողքի հնարավոր չէ ապրել, գիտի՝ խաղաղ գոյություն խոստացող թուրքը հայերից և ոչ մեկին չի խնայելու։ 

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։