Խաղաղապահների երկու մեքենա է անցել Լաչինի միջանցքով

21 Սեպտեմբերի 2023, 16:11

Քաղաքականություն

Ռուս խաղաղապահներ տեղափոխող երկու մեքենա հատել են Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրված անցակետը: Այս մասին հայտնում է ռազմական լրագրող Իլյա Վասյունինը։

Նրա փոխանցմամվ՝ երեկվանից այնտեղ հերթապահում են Արցախի բնակիչների հարազատները։ Նրանք սպասում են, որպեսզի մարդկիկ սկսեն դուրս գալ Արցախից:

Ստեփանակերտում հարազատների հետ կապի մեջ գտնվող երկու քաղաքացի RT-ին հայտնել են, որ Ստեփանակերտ են մտել ադրբեջանցի զինվորականներ: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ պետք է անել, որևէ պաշտոնական տեղեկություն չկա:

Հիմա եթերում