Խաղաղապահների ուղեկցությամբ կրկնակի շրջափակված Եղցահողից և Լիսագորից բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ և վերադարձել

26 Հունիսի 2023, 16:53

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին, երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր: «Արցախպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:

«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝ կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու նպատակով:

Անընդհատ առաջացող խնդիրները ինչ-որ ձևով փորձում ենք հարթել, քանի որ Շուշիի շրջանի մեր չորս գյուղերը կրկնակի շրջափակման մեջ են»,-նշել է Ա. Հակոբյանը:

Համայնքապետի իրազեկմամբ՝ գյուղացիները ժամանակին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել, և այս օրերին ստացված բերքը հավաքում են, ինչը որոշ չափով լրացնում է պարենամթերքի պակասը:

Հիմա եթերում