Խաղաղապահների ուղղաթիռները Լեռնային Ղարաբաղից տեղափոխել են պայթյունից տուժած 142 բնակչի․ ՌԴ ՊՆ

27 Սեպտեմբերի 2023, 22:20

Քաղաքականություն

Խաղաղապահների ուղղաթիռները Լեռնային Ղարաբաղից տեղափոխել են պայթյունից տուժած 142 բնակչի։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Աղդամի ճանապարհով խաղաղապահների կողմից առաքվել է ավելի քան 44 տոննա սննդամթերք և դեղորայք։

522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա, դեռ ռուսական խաղաղապահ զորախմբի տարածքում են։ Կազմակերպված է նրանց կեցությունը, սնունդը և բուժօգնությունը»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։