Խաղաղապահները հրադադարի 2 խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

24 Հունիսի 2023, 08:50

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Այս մասին  հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։