Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
16 Նոյեմբերի 2023, 14:40
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Տավուշի մարզում Եվրամիության դիտորդների հետ մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը։
«Խաղաղության համաձայնագիրը և փաստերի վրա հիմնված ու մասնագիտական գործընթացի շրջանակում սահմանների դելիմիտացիայի ապահովումը կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։