Խաղաղության համաձայնագրի դրական արդյունքը կախված է Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից. Ամիրբեկով

09 Նոյեմբերի 2023, 14:50

Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Երևանը կառուցողական ներգրավվի Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ ներկայացված նախագծի քննարկմանը: Այս մասին իտալական Adnkronos-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Համաձայնագրի դրական արդյունքը մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից,- հայտարարել է Ամիրբեկովը՝ Հայաստանին մեղադրելով երկակի մոտեցում ցուցաբերելու մեջ։

«Նրանք մի կողմից խոսում են խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ցանկության մասին, իսկ մյուս կողմից դիվանագիտական պատերազմ են վարում Ադրբեջանի դեմ։ Այդպիսով Երևանը ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հիմնական ճանապարհից, այլև գործընթացը փակուղի է մտցնում», — ասել է Ամիրբեկովը՝ ընդգծելով, որ Բաքուն «ոչ մի պայման չի դնում» համաձայնագրի համար։