Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Ասկերով

22 Հոկտեմբերի 2024, 13:30

Քաղաքականություն

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը:

Նա նշել է, որ հենց Հայաստանի Սահմանադրությունն է «խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»: Եվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար «անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։

«Այս համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի։ Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այդ համաձայնագրի հետևում պետք է լինի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը», — հայտարարել է նա։