Խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ամիրբեկով
06 Հուլիսի 2025, 10:57
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են: Այս մասին հայտարարել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում երկարատև և անշրջելի խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։
Միաժամանակ Ամիրբեկովը նշել է համաձայնագրի ստորագրման «խոչընդոտները»։
«Դրանց թվում են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, ինչպիսին Մինսկի խումբն է»։