Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Ալիև
01 Փետրվարի 2024, 15:10
Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է, երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է խաղաղ իրավիճակ է։ Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում։ Ֆրանսիան, տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով, գործում է կրակի վրա բենզին լցնելու սկզբունքով», — հայտարարել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում ևս կան բազմաթիվ վերապահումներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ, բազմաթիվ կոնվենցիաներ և այլ փաստաթղթեր կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։
Նա հույս է հայտնել որ փոփոխությունները հնարավորինս շուտ կիրականացվեն Հայաստանում։