Խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում․ Ամիրբեկով

23 Սեպտեմբերի 2025, 14:40

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ։ Այս մասին Austria Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ստորագրված խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», — նշել է Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանն ունի երկարատև խաղաղության և կայունության հսկայական ներուժ։ Էլչին Ամիրբեկովը որպես այս ուղղությամբ կարևոր քայլ նշել է 43 կիլոմետրանոց ճանապարհի և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ։

«Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է», — ասել է նա։

Հիմա եթերում