Խաղաղության պայմանագիրը Հայաստանին տանում է զիջումների. դա մտահոգում է նաև իրաքահայերիս. Թուֆենկճյան
02 Ապրիլի 2025, 21:45
Իրաքի ազգային կենտրոնական վարչության քարտուղար Պերճ Թուֆենկճյանը Alpha News-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ներկայիս վիճակի վերաբերյալ:
«Իրաքահայությունը մտահոգված է Հայաստանի իրավիճակով, որը ստեղծել են ներկա իշխանությունները: Մտահոգ ենք նաև խաղաղության պայմանագրով, որը Հայաստանին տանելու է շարունակական զիջումների»,- ասել է մեր զրուցակիցը:
Նա նաև պատմել է Իրաքում ապրող հայերի մասին․
«Իրաքահայությունը երկու մասի է բաժանված. նրանք, որ եկել են ջարդերից առաջ, ու նրանք, որ 1915-1920 թթ հետո են տեղափոխվել»։
Պերճ Թուֆենկճյան նաև նշել է՝ Իրաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայ համայնքի կյանքում կարևոր նշանակություն ունի։ Այստեղ կարելի է հանդիպել, շփվել հայերի հետ, որոնք մասնակցում են պատարագին, ժամերգությանը։
Մանրամասները՝ տեսանյութում: