Խաղաղության պայմանագրի` ՀՀ-ի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ

25 Հուլիսի 2024, 15:51

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։ Այս մասին հայտնել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը հայտարարել է մեկ ամիս առաջ։