Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը չի վերացրել դրա ստորագրման խոչընդոտները. Բայրամով
19 Մարտի 2025, 20:40
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների արտգործնախարար Կասպեր Վելդկամպի հետ։ Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը և հետկոնֆլիկտային իրողությունները։
Զրույցի ընթացքում Բայրամովը նշել է, որ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև Մինսկի խմբի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը շարունակում են խոչընդոտ հանդիսանալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։