Խաղաղություն չի կարող լինել, եթե կան զավթված հայկական հողեր․ Կարեն Ճինպաշյան

30 Օգոստոսի 2025, 00:15

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում ANCA-WR Համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ճինպաշյանն անդրադարձել է Վաշինգտոնյան բանակցություններին։

Նրա խոսքով՝ դրանք բանակցություններ չի կարելի անվանել, քանի որ բանակցությունները ներառում են երկխոսություն։

«Այն, ինչ ստորագրվեց, ընդամենը հռչակագիր էր։ Այս պարագայում գործ ունենք միակողմանի զիջումների հետ»,- ասել է նա։

Ճինպաշյանի խոսքով՝ խաղաղությունը չի կարող իրագործվել, եթե ենթահողը ցեղային զտումն ու բռնի տեղահանումն է։

«Խաղաղություն չի կարող լինել, եթե այսօր կան ադրբեջանական բանակի կողմից զավթված, բռնի գրավված հայկական ինքնիշխան հողեր։ Եթե դրանք համաձայնագրեր են, ապա ինչո՞ւ այդ մասին խոսք չկա»,- նշել է նա։

Ըստ նրա՝ հենց այս հարցը պետք է դարձնել առաջնահերթություն թե՛ ամերիկյան կառավարության ներսում, թե՛ աշխարհում։

Մանրամասները՝ տեսանյութում։