Առանց հաղթանակի չի՛ լինի խաղաղություն, պետք է պայքարել. երթի մասնակից
10 Մայիսի 2024, 13:40
Հայաստանի իշխանությունը զավթած բռնապետի կողմից կորցնում ենք մեր հայրենիքի այլ հատվածներ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի մասնակիցներից Աշոտը:
«Երևանի բնակիչ եմ, արմատներով Բիթլիսից՝ Արևմտյան Հայաստանից: Ցեղասպանության ժամանակ կորցրինք մեր հայրենիքի մի մասը, ըստ էության, երկրորդ Ցեղասպանության ժամանակ կորցրինք հայրենիքի ևս մի մաս՝ Արցախը: Հայաստանի իշխանությունը զավթած բռնապետի կողմից կորցնում ենք մեր հայրենիքի այլ հատվածներ նույնպես»,- ասել է քաղաքացին:
Նա համոզված է՝ հաղթանակի հասնելու համար պայքարել է պետք։
«Հնարավոր չէ՝ լինի խաղաղություն առանց հաղթանակի: Իսկ հաղթանակի համար պետք է պայքարել»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը: