Խաղաղությունը Հարավային Կովկասում ռուսական շահերից է բխում. Լավրով 

19 Մայիսի 2023, 15:28

Քաղաքականություն

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Լավրովն իր խոսքում ընդգծել է, որ Հարավային Կովկասի իրադրությունը կարգավորելու հարցում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ այդ հայտարարությունները կհարգեն նաև այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասով։
 
Սերգեյ Լավրովի խոսքով` եռակողմ հայտարարությունները ճանապարհային քարտեզ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանը շահագրգռված է, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ, և այդ հարցը ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ:

Ի թիվս այլ հարցերի քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի լուծման, հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, և խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հետ կապված հարցեր։