Խայտառակ ապօրինությունների հետ գործ ունենք․ Արմեն Ֆերոյան
12 Դեկտեմբերի 2025, 12:48
Գործարար Սամվել Կարապետյանի գործն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է, քանի որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը կարող է Կարապետյանի հետ կապ ունենալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Խայտառակ ապօրինությունների հետ գործ ունենք։ Գործի մեջ կարելի է տեսնել տարատեսակ ընկերությունների և անձանց անուններ, սակայն Կարապետյանի հետ առնչության փաստական հիմնավորվածությունը զրոյական է»,- ասել է Ֆերոյանը։
Փաստաբանը քննչական մարմիններին մեղադրել է օբյեկտիվության սկզբունքը խախտելու մեջ․ «Քննչական մարմինը պարտավոր է ձեռք բերել ոչ միայն մեղավորությունը, այլև անմեղությունը հիմնավորող ապացույցներ, սակայն այս գործով ձեռք են բերվում բացառապես շինծու և մեղադրական ապացույցներ»։
Փաստաբանը նաև նշել է, որ պրակտիկայում երբևէ չեն հանդիպել որոշումներ կայացնելու նման արագություն։ «Նույն դատավորները մյուս գործերով որոշումներ կայացնելու համար ծախսում են ամիսներ, երբեմն՝ տարիներ, սակայն Կարապետյանի գործով գործել են պրակտիկայում երբևէ չհանդիպած արագությամբ»,- հավելել է նա։